ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի հատկանիշներով: Նշված հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցկացնելուն:
Լրագրողների հետ զրույցում Ղազինյանը նշեց` ձերբակալվել էր այլ հոդվածով, մինչդեռ մեղադրանք է առաջադրվել մեկ այլ հոդվածով: Սա, ըստ Ղազինյանի, քաղաքական հետապնդում է: Գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
--00--ԱԹ