ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծել սոցիալական օբյեկտները: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
1 օրում սակրավորները հայտնաբերել և վնասազերծել են մոտ 100 պայթուցիկ առարկա Ստեփանակերտի հարավային ծայրամասում:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հա տեղանք և շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 1100 պայթուցիկ օբյեկտներ:
--00—ԼՄ