ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) գլխավոր քարտուղար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտնել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը:
«Ես ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ նախապատրաստված Է նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդն Է, Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի տնօրենը՝ Մատեո Մեկաչին, զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերի ներկայացուցիչը՝ Թերեզա Ռիբեյրուն, ազգային փոքրամասնությունների գործերի գերագույն կոմիսարը՝ Կայրատ Աբդռահմանովը»,- ասել Է Ռաման:
«Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում առաջիկա երեք տարիներին օգնելու նրանց իրենց մանդատների կատարման գործում»,- հավելել Է նախագահը։
--00—ՄՀ