ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Մերոնք» կայքին հարցազրույց է տվել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ձախողված օպերացիաների ու բացթողումներին։
Ըստ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու 40 տոկոսը, ապա հավելել, որ եթե հայկական կողմը կորցնում է հրետանու 40 տոկոսը, դա մեծ աղետ է։
«2016-ին, երբ բացատրում էի, որ հակառակորդի հրթիռներն ու հրետանին կարկուտի պես թափվելու է երեխաների գլխին․․․ դա սկսվել է գլխավոր երկու ուղղություններով՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս։ Չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքում է հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսում ծավալվել, զարգացնում է գրոհները։ Հիմա, որ գեներալներն իրար են մեղադրում, քաղաքականացնում են, դա ինձ համար ծանոթ է 1992-ից, երբ պարտվում են՝ բոլորը մեղավոր են, դավաճան են»,-ասել է Բաբայանը։
Առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ