ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հարավային Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալներին։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ից Լոս Անջելեսում մոլեգնում են անտառային հրդեհները: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան տասը հազար շենք։
Միևնույն ժամանակ, ըստ Daily Mail-ի, Լոս Անջելեսի քաղաքապետը հզոր անտառային հրդեհների սկսվելուց մեկ շաբաթ առաջ պահանջել է կրճատել հրշեջ ծառայության բյուջեն հավելյալ 49 միլիոն դոլարով, ինչը կենթադրի 16 հրշեջ կայանների փակում։
--00—ՅՄ