ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավորությունների պատուհան է բացվել Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր երկրի առջև առիթ է ստեղծվել, որպեսզի մեկընդմիշտ վերջ դնենք ահաբեկչությանը», - հայտարարել է նա։
Էրդողանը ընդգծել է, որ ոչ մի ահաբեկչական խմբավորում, անկախ արտաքին աջակցության առկայությունից, չի կարող դիմակայել Թուրքիայի վճռականությանը: Նա հայտարարել է, որ մտադիր է կասեցնել բազմամյա իմպերիալիստական մտահղացումները, որոնք, նրա խոսքով, վնաս են հասցրել Թուրքիային և արգելակել նրա զարգացումը գրեթե հիսուն տարի:

--00—ՍՊ