ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կողմ էի, որ ադրբեջանցի երկու հանցագործ փոխանակվեն մեր Հերոս տղերքի հետ:
Չեմ փոշմանել»:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվին են փոխանցվել Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։
Նշենք նաև, որ քիչ առաջ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերիներ:
--00--ԱՀ