Ադրբեջանի վերահսկողությանն անցած համայնքների բնակիչները ժամանակավոր կացարան կստանան օնլայն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու գործընթացն այսուհետ կիրականացնի նաև օնլայն եղանակով:



«Եթե դուք ցանկանում եք առաջարկել բնակարան (տուն) Արցախի Հանրապետությունում, անցեք հետևյալ հղմամբ՝ https://0dpfcsr261n.typeform.com/to/KRXbjVEJ



Եթե Դուք փնտրում եք ժամանակավոր կացարան Արցախի Հանրապետությունում, անցեք հետևյալ հղմամբ՝ https://0dpfcsr261n.typeform.com/to/USVr1ImI»,- գրված է հայտարարությունում: --00—ԼՄ