ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Անդրեյ Զիմբատովի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել է եղել հետպատերազմյան շրջանում սոցիալական ապահովության պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։
Երկուստեք կարևորվել է ոլորտում հետագա հաջողությունների գրանցման համար խաղաղության և անվտանգության պահպանման երաշխիքների անվերապահ կիրառումն ու անառարկելիությունը։
--00--ԱՀ