ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին, ՀՀ գլխավոր դատախազությունն ուղակել է ԱԱԾ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու»,- նշել են Դատախազությունից:
--00—ՄՀ