ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Երևանի Կոնդ թաղամասում, առանց հնագիտական պեղումներ իրականացնելու ու ուսումնասիրելու ինչպե՞ս կարելի է ճարտարապետական նախագծի մրցույթ հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:
«Անշարժ մշակութային ժառանգության շերջ ունեցող թաղամասի բարեկարգման քաղաքաշինական ու ճարտարապետական նախագիծը կարելի է իրականցնել միայն տարածքի լիարժեք հետազոտումից, ուսումնասիրումից, վերլուծելուց ու չափանիշներ մշակելուց հետո:
Կոնդ թաղամասը Երևանի, զբոսաշրջային լեզվով ասած «հին քաղաք» ներկայանալու վերջին շանսն է, եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երեւանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ու պատմամշակութային ժառանգության այդ ժամանակաշրջանի համար կարևոր շերտից»,- գրել է նա։
--00—ՄՀ