ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանում կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս պահին Տաջիկստանում կորոնավիրուս չկա, այն ամբողջությամբ վերացրել ենք»,-ասել է նա:
Ըստ նրա՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 145 միլիոն դոլար է հատկացրել՝ առողջապահական համակարգին աջակցելու նպատակով, որի արդյունքում երկրում շտապ գործարկվել է շուրջ 30 նոր հիվանդանոց:
Ռոհմենը շեշտել է, որ ավելի քան 7000 նոր հիվանդանոցային մահճակալներ են տեղադրվել վիրուսակիրների համար: Նրանց խնամել է 5400 բուժաշխատող:
--0--ԿԿ