ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Ճանապարհների սպասարկման և շահագործման շրջանակներում «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության կողմից Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (կմ 52+54 և կմ 60+61,5)‚ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով‚ տեղադրվել և վերականգնվել են ճանապարհային նշաններ, կատարվել են կողնակների բարելավման‚ անվտանգության ապահովման այլ միջոցառումներ։
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է բնակչությանը և վարորդներին խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
Ճանապարհների սպասարկման և շահագործման շրջանակներում «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության կողմից Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական...
--00—ԼՄ