ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Գավառում տեղի ունեցած դանակահարության փաստով։
Ժամը 11:45-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային և գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գանձակ գյուղի բնակիչ 18-ամյա Գեղամ Ս․-ն է։
Նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցի գետնանցումում Գեղամի Ս․-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ 19-ամյա Վոլոդյա Օ․-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գեղամ Ս․-ին։
--00—ՄՀ