ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կարծում է, որ Արցախում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության պատճառը ստեղծված իրավիճակն է:
24News-ի հետ զրույցում Կոստանյանն ասել է, որ իր համար սպասելի էր Արցախի խորհրդարանականների այդ քայլը, քանի որ թեմայի վերաբերյալ խոսակցություններ միշտ են եղել: «Պետք է ուսումնասիրել, քննարկել, հասկանալ՝ ինչ է ասվում նախագծում, ինչ հիմնավորումներ ու բացատրություններ կան: Հիմա դժվար է ենթադրել, թե ինչ հեռահար նպատակ կարող է ունենալ ռուսաց լեզվին կարգավիճակ տալը, դրա համար պետք է սպասել, երբ հարցն ԱԺ նիստերի օրակարգում կներառվի»,- հավելել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ