«Լուսավոր Հայաստան» Ֆրակցիայի պահվածքն անհասկանալի է․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ստեփան Դանիելյան

Այն, որ ԻՄ Քայլն ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք' դաժան պատասխանատվության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Այն, որ ԻՄ Քայլն ամեն գնով ցանկանում է պահպանել իր իշխանությունը, անընդունելի է, բայց հասկանալի, կյանքի հարց է, պատասխանատվության են ենթարկվելու, իսկ ոմանք' դաժան պատասխանատվության։ Պարզ է, որ որքան հնարավոր եւ անհնար է, պետք է երկարաձգեն այդ անխուսափելի պահը։ Սակայն անհասկանալի է Լուսավոր Հայաստանի Ֆրակցիայի պահվածքը։

Շատ ծանր են տանում մանդատները վայր դնելու առաջարկը ու շատ ագռեսիվ են արձագանքում։ Փաստորեն Իմ Քայլի համեմատ սննդային շղթայի ավելի ստորին մակարդակում են գտնվում։ Կրկնում եմ, Իմ Քայլի կյանքի խնդիր է փորձում լուծել, իսկ սրանք ընդամենը պարգեւավճարի եւ մանդատների, երկրի անվտանգության գնով։

Հիմա այդ երկուսից որ մեկն է ավելի մեծ հրեշ»,- գրել է Դանիելյանը։

 --00—ՄՀ