ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես «հեղաշրջման փորձ» և վճռականորեն դատապարտում է այն, գրում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով աշխատանքային այցով Բուդապեշտում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարությանը:
«Աշխարհի որ կետում էլ տեղի ունենա հեղաշրջումը, մենք այն դատապարտում ենք: Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք դրա փորձը Հայաստանում:
Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը․ դա նորմալ է: Բանակի օգնությամբ կառավարության տապալումը, ինչպես նաև դրա կողմից կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։
--00—ԼՄ