ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ֆինանսիստների հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ֆինանսական վարչության բաժինների և զորամիավորումների ֆինանսական ստորաբաժանումների պետերը զեկուցումներ են ներկայացրել 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
--00--ԱԹ