ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ: ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։ Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց Քովիդ-19-ի» հավելվածը։ Հավելվածում հաստատվում և նշվում է օգտատատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը և արդյունքը։
--00--ԱՀ