ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Մենք դրական ենք գնահատում նաև նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ:
Մեր վերջին հայտարարությամբ արձանագրել էինք, որ կամ քաղաքական դաշտի առճակատվող դերակատարները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սպասարկեն քաղաքացու շահը, կամ քաղաքացիները պետք է մեկուսացնեն առճակատվող բևեռներին քաղաքական կյանքից։
Անցնող շաբաթվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ նստելու փորձերը ողջունելի են։ Մենք դրական ենք գնահատում նաև նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ խորհրդարանական և փողոցային ակցիաներ իրականացնող ուժերին սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։ Կոչ ենք անում դրսևորել ողջախոհություն և այդ ու այլ ձևաչափերը օգտագործել ճգնաժամի այս շրջափուլը հանգուցալուծելու համար»:
--00--ԱԹ