ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Անհրաժեշտ է հիմքեր ստեղծել հայրենիք միգրանտների վերադարձի համար: Այս մասին մարտի 12-ին ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի քննարկման ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա կարեւորեց ԵՄ զարգացման ծրագիրը, որն ուղղված է մարդկային ներուժի զարգացմանը, քանի որ առանց դրա, ինչպես նաեւ առանց ժողովրդագրական զարգացման, այլ բաղադրիչների իրականացումն անհնար է:
Նրա խոսքով՝ ԵՄ նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կիրառում է ռազմավարական մոտեցում, իսկ դա տեղական ինքնակառավարման համակարգում Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկն է:
«Բացի այդ, «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ օգտագործել առկա ներուժը»,-հավելեց Չոբանյանը:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ կարեւորեց այս ծրագրին մասնակցելու հետաքրքրությունը՝ հաշվի առնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր եւ միջին բիզնեսի ուղղությունների զարգացման լուրջ ներուժը:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես նշեց գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ թեթեւ արդյունաբերության զարգացման մասով ԵՄ ծրագրի կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ տեղի բնակիչները ակտիվ մասնակցություն կունենան, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա միգրանտների տուն վերադարձի համար:
--0--ԿԿ