ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:
Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Զովունի գլուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի 22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի 6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
--00--ԱՀ