ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նա տարածել է տեսագրությունը՝ կից գրելով..
«Առնվազն խուլիգանությունն ակնհայտ է։
Փայլակին իրավաբանական աջակցություն է ցույց տալիս մեր իրավապաշտպան կազմակերպության՝ «Իրավական ուղու» փաստաբան, [նախկին] լրագրող Սոսե Չանդոյանը։ Հենց հիմա Փայլակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում»։
Հիշեցնենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ժամեր առաջ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից:
--00--ԱԹ