ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարության մեջ վարչապետի հրաժարականից խոսք չկար։
24News-ի հետ զրույցում նա նշեց՝ հասկանալի չէ, թե ինչ եղանակով է խորհրդարանն արձակվելու։
«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամն այն տեսակետին է, որ հասարակությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։ «Մարդիկ իրենց մաշկի վրա զգացել են՝ ինչ է պատերազմն ու ուզում են իրենց ձայնով իշխանություն ձևավորել»,-ասաց նա։
Պատգամավորը տեղեկացրեց, որ իր համար քաղաքականության էջը համարում է փակված։ «ԱԺ-ում լինել չեմ ուզում, մի անգամ արդեն ձախողել եմ քաղաքականության մեջ, ու կարևոր չէ՝ ինչու»,-նկատեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ