ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Կայացել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն: Մոսկվայում` ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԳՆ ղեկավարները քննարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերին:
Այվազյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները:
--00--ԱԹ