ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ապրիլի 7-ի կապակցությամբ․
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:
Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:
Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:
Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը: Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»:
--00—ԼՄ