ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան՝ բանակցություններ վարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարել է «Пул первого» Telegram ալիքը:
Լուկաշենկոն ու Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն․ առաջինը՝ ոչ պաշտոնական, Բաքու ժամանելուն պես, հիմնականը՝ նախատեսված են չորեքշաբթի։
Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին պետք է մեկնի Ադրբեջան: Բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափով:
Կքննարկվեն արդյունաբերական համագործակցությունը, սննդի ոլորտում իրականացվող ծրագրերը, առողջապահության, գիտատեխնիկական, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը:
Նախատեսվում է, որ հանդիպման վերջում կստորագրվեմ երկկողմ փաստաթղթեր։
--00—ՄՀ