ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էր ոստիկանություն։
Պատգամավորը տեղեկացնում է, որ ի պատասխան դիմումի՝ հայտնել են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին «ՎԵՏՕ» շարժման կանայք կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ ոստիկանությունն ուժ կիրառելով, նրանց բերման էր ենթարկել:
--0--ԿԿ