ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Երեւանի պետհամալսարանում այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։
Հիշեցնենք, որ կառվարության կողմից հոգաբրձուների խորհրդում ներկայացված անդամներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետեւել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Նրա առաջարկով Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառվեց երկու հարց` Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու եւ խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու հարցերը։
Ավետիք Քերոբյանն առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ, ըստ իրենց՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ լինի քվորում, ինչը չկա։
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` նիստը հետաձգվեց, կշարունակվի վաղը ժամը 17։00-ին։
--0--ԿԿ