ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն ինստագրամյան իր էջում պատասխանել է հայ գերիների հարցով ռուսական պատվիրակության չքվեարկելու մասին օգտատերերից մեկի հարցին։
Պախոմովն ասել է, թե չեն քվեարկել տեխնիկական խնդրի պատճառով․
«Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի 5 պատգամավոր, այդ թվում՝ ինքը՝ Պախոմովը, դեմ էին քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, 7 պատգամավոր՝ ձեռնպահ։
Դեմ էին քվեարկել նաև ադրբեջանցի, թուրք պատվիրակները։
--00—ՄՀ