ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23 24 News
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։
«Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
--00--ԱՀ