ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության ամենօրյա ցուցանիշը շարունակում է բարձր մնալ։ Մեկ օրում մահվան 364 դեպք է գրանցվել։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 36 613 է։ Վերջին մեկ օրում գրանցված մահերի թիվը նոր ռեկորդ է։
Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 61 հազար 28-ով։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում 4 384 624 է։
--00—ՄՀ