ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Անձնակազմի անհատական պատրաստության աստիճանը բարձրացնելու և վարժվածության մակարդակը զարգացնելու, կրակի վարման ունակությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 30-ին 1-ին զորամիավորումում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։
--00—ՄՀ