ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Շուշիի Քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հույս է հայտնել, որ մի օր Շուշին հետ կվերադարձնենք՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ շատ բան կախված է իշխանության ցանկությունից։
Արծվիկ Սարգսյանն անդրադարձել է նաև Սյունիքի շուրջ ծավալվող խոսակցություններին:
«Եթե Ադրբեջանը բախտի բերմամբ կարողացել է գրավել Շուշին, չի նշանակում, որ Հայաստանն էլ կարող է։ Այս կռվում 100-ը 100-ով հաղթելու էինք, եթե մենակ ադրբեջանցիները լինեին։ Սյունիքի մասին այսօր խոսք պետք է չլինի։ Ալիևի մռթին չեն խփում՝ ասելով՝ հանգի՛ստ պահիր քեզ։ Պետք է բարձր ամբիոնից հայտարարեն, որ իրենց ձենը կտրեն»,- ասել է նա։
Խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, ըստ որի՝ հայստանյան քաղաքական դաշտում կոնսեսուս չի եղել պատերազմը դադարեցնելու մասով, Շուշիի նախկին քաղաքապետը պատասխանել է․ «Ով դեմ է էղել պատերազմը կանգնեցնելուն, պետք է գար, իր մաշկի վրա զգար՝ ի՞նչ է կատարվում։ Որ մի հատ ռումբ պայթեր մոտը, նոր հաջորդ օրը՝ ռումբը նստած, կթռչեր Երևան ու կհամոզեր՝ կռիվը դադարեցնեն»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--00—ԼՄ