ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվեց։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուոշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2018թ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավել՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալել համար: Որոշում է կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։
--0--ԿԿ