ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութը 1 միլիոն չափաբաժնով Հայաստան մատակարարելու հնարավորությունը:
«COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանն օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում:
Նախատեսվում են լրացուցիչ մատակարարումներ, մշակվում է մեր հայ ընկերների խնդրանքը մեկ միլիոն չափաբաժին տրամադրելու վերաբերյալ», - ասել է Լավրովը Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:
--0--ԿԿ