ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրումը։
«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ՝ ռուսական կողմից, ինչպես ավելի վաղ՝ Լավրով-Այվազյան հեռախոսազրույցի ժամանակ, վերահաստատվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Ընդգծվել է նմանատիպ միջադեպերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
--00--ԱԹ