Լավրովն ու Բայրամովը խոսել են ՀՀ-ի հետ եռակողմ հայտարարության կետերի իրագործման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

քաղաքական

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի հետ 2020 թ-ի  նոյեմբերին և  2021 թ-ի հունվարին ստորագրած  եռակողմ հայտարարությունների կետերի իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Կողմերը նաև քննարկվել են տարածաշրջանում և Ուկրաինայում առկա իրավիճակն ու հարցեր, որոնք ներկայացնում են երկկող հետաքրքրություն։

--00--ԿԿ