ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, և մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։
Հիշեցնենք, որ նախօրեին բանակցություններ էին տեղի ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին հրավիրված ԱԽ նիստում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ-ին։
--0--ԿԿ