ՔԿ գլխավոր քարտուղարն այցելել է Արմավիր, ծանոթացել ՔԿ-ին ամրակցված շենքերի վիճակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ՔԿ այց

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ կառավարության 2020թ. որոշմամբ՝ Քննչական կոմիտեին ամրակցվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց 81 և Արմավիր քաղաքի Չարենց 24 հասցեներում գտնվող երկու շենք, որտեղ շինարարական աշխատանքների հիմնանորոգման և վերանորոգման ավարտից հետո Արմավիրի մարզային քննչական վարչությունը կունենա նոր, ժամանակակից, նախաքննական մարմնի գործառույթներին համապատասխան կառույցներ:

Շրջայցի ընթացքում Արամ Նիկոյանը՝ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և նախագծանախահաշվային փաթեթ ձեռք բերելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Շինմաստեր» ընկերության տնօրեն Ռաֆայել Բադալյանի ուղեկցությամբ, եղել են հատկացված շինություններում, ծանոթացել շենքային պայմաններին:

Կայացել է մասնագիտական քննարկում, տրվել են հանձնարարականներ, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սեղմ ժամկետում նախապատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որում ներառված են լինելու քննարկման արդյունքում ձեռք բերված խնդիրներն ու աշխատանքների ծավալը:

--00--ԱԹ