ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։
«Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- հայտնում են ՊՆ-ից։
Ավելի վաղ Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը 24News-ին հայտնել էր, որ Սիսիանի համայնքի ղեկավարը և համայնքապետարանի տղամարդ աշխատակիցները կամավորագրվել են և բարձրացել դիրքեր։
--00—ՄՀ