ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ աներկբա է համարել այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:
«Գոտեպնդված անպատժելիության զգացումով Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,- ասել է Այվազյանը:
Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
--00—ԼՄ