ԱՀ նախագահը ոստիկաններից պահանջել է իրավախախտումների արձագանքման հարցում խիստ լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Արայիկ

Այսօր՝ մայիսի 27-ին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկությանը և հասարակական կարգի պահպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: 

Քննարկվել են ճանապարհարհային երթևեկության կանոնների ու հասարակական կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, առկա իրավիճակն ու հիմնախնդիրները:

Նախագահը պահանջել է խիստ ու սկզբունքային լինել իրավախախտումների կանխարգելման և արձագանքման հարցում՝ միևնույն ժամանակ բացառելով ուժի անհամաչափ կիրառման որևէ դեպք:

Նա ընդգծել է, որ հարկ է հաշվի առնել նաև հետպատերազմյան հոգեբանական առանձնահատկությունները և արհեստավարժ մոտեցումներով իրականացնել ծառայությունը:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել և մեխանիզմներ մշակել պատերազմյան ու հետպատերազմյան որոշակի ժամանակաշրջանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքների ու տույժերի ներման ու փոխհատուցման համար:

--00--ԱԹ