ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Ֆուտբոլի Հայաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականները հունիսի 1-ին կայանալիք ընկերական խաղում հանդես կգան արտագնա հանդիպումների համար նախատեսված համազգեստով:
Աշխարհի գործող փոխչեմպիոնը հանդես կգա սև համազգեստով, իսկ Հայաստանի հավաքականը՝ սպիտակ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին։ Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ այդ խաղից 4 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Շվեդիայի հավաքականի հետ:
--00--ԿԿ