Դեսպան Վիկտորինն այցելել է Կապանի պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Սյունիքի մարզ այցելության վերջին օրը դեսպան Վիկտորինը ժամանեց Կապան, որտեղ նրան դիմավորեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Հանդիպումը նվիրված էր տարածաշրջանում մարդասիրական իրավիճակին և միջնաժամկետ համագործակցության հեռանկարներին, և դեսպանն ընդգծեց միասին աշխատելու կարևորությունն ի նպաստ սյունեցիների։

նկար

Կապանում դեսպանն այցելեց Կապանի պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս, որը հիմնադրվել է ԵՄ կանաչ օրակարգի ֆինանսական միջոցներով՝ պլաստիկ թափոններից շինանյութի ստացման նպատակով։ Ծրագիրն իրականացվել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և Կապանի քաղաքապետարանի կողմից։

նկար

Դեսպանը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ շրջեց քաղաքապետարանի հարակից այգում, և օգտվելով հնարավորությունից, զրուցեց տեղական նախաձեռնող խմբերի և երիտասարդական խորհրդի ներկայացուցիչների հետ։ Նրանք Եվրոպական միության, Համայնքների ֆինանսիստների միավորման, և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության օժանդակությամբ իրականացրել են հանրային տարածքների բարեկարգման մասնակցային ծրագրեր՝ բացօթյա ժամանցն ընդլայնելու և տեղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

նկար

Լսելով քաղաքային զարգացման վերաբերյալ մտահոգություններն ու գաղափարները՝ դեսպանն ընդգծեց համայնքի մարտահրավերներին արձագանքելու գործում համապարփակ մոտեցման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության կարևորությունը։ Օրը եզրափակվեց Տաթևի զարմանահրաշ վանք այցելությամբ։

նկար

ԵՄ-ի մարդասիրական և զարգացմանն ուղղված աջակցությունը Հայաստանի հարավային շրջանում շարունակական բնույթ ունի և ավելանում է՝ մարդկանց և բիզնես կազմակերպությունների դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։

նկար

--00—ԼՄ