ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը չի արձագանքում իշխանությունների կողմից կատարված խախտումներին, ինչ նախորդ տարիների ընտրությունների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
««Հայաստան» դաշինքի շտաբի ակտիվի ներկայացուցիչներին, որոնք ինչ-որ կերպ կապված են պետական մարմինների հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչությունը մերժելու դեպքում սպառնում են հեռացմամբ»,- հստակեցրեց նա:
Վարդևանյանը կոչ արեց քաղաքացիներին դիմել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին: Իրենք պատրաստ են օգնել նրանց իրավունքները պաշտպանելու հարցում։
«Նաև պաշտոնյաները, չգիտես ինչու, արձակուրդում գտնվելու ժամանակ, օգտագործում են պետական մեքենաները, պետհամարանիշներն ու վարչական այլ ռեսուրսներ: Եվ այս ամենը դեռ մնում է առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձագանքի»,- հավելեց նա:
--00--ԱՀ