ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն փաստաթղթին, որը ստորագրվելու է Շուշիում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև։
«Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվելու է երկու պետությունների համագործակցության մասին նոր պայմանագիր, որը ստացել է «Շուշիի հռչակագիր» (Şuşa bildirisi) անունը։
Պայմանագրի բովանդակության մասին կան տարբեր ենթադրություններ, սակայն ակնհայտ է, որ այնտեղ խոսք է գնալու Արցախում թուրքական տնտեսական ու քաղաքական ներկայության մեծացման, Սյունիքով անցնելիք «թյուրքական միջանցքի» մասին։
Իսկ այդ նույն ժամանակ Հայաստանի դե ֆակտո ղեկավարը, ով պիտի պաշտպաներ հայության շահերը, սպառնում է հայությանը հաշվեհարդարներով...»,-գրել է նա։
--00—ԼՄ