ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Միջադեպ գրանցվեց Չարենցավանի 27/22 ընտրատեղամասում: Այս մասին հայտնում է hraparak.am-ը։ Մի քաղաքացի դժգոհում էր, որ իր որդին և հարսը ՀՀ քաղաքացի չեն, ՌԴ քաղաքացիություն ունեն, սակայն նրանց անունները կան ցուցակում: Ասաց` նախորդ ընտրություններին էլ կար, դիմել է ոստիկանություն, սակայն ցուցակից նրանց անունը չեն հանել:
Հանձնաժողովի նախագահ Վարդիթեր Հայրապետյանն էլ ասաց, որ սա իրենց խնդիրը չէ, պետք է անձնագրային դիմել ու վստահեցրեց, որ իր որդու եւ հարսի փոխարեն ոչ ոք չի քվեարկելու:
Քիչ անց, սակայն, քաղաքացին, մոտենալ գրանցամատյանին, իր ստորագրությունը դնելու հետ մեկտեղ գրիչով գիծ քաշեց նաեւ իր որդու եւ հարսի անվան դիմաց` ասելով, որ անցած անգամ էլ է այդպես արել:
Ստիպված եղան դիմել ոստիկաններին:
--00—ՄՀ