ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բյութագրող ընթացիկ-օպերատիվ ցուցանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի մայիսին աճել է 10.9%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում՝
արդյունաբերության արտադրանքի թողարկման ծավալն աճել է 7.9%–ով, ծառայությունների ծավալն աճել է 17.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.6%–ով, շինարարության ծավալն աճել է 0.5%–ով, արտահանման ծավալն աճել է 36.7%–ով, ներմուծման ծավալն աճել է 34.5%–ով։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ.-ի հունվար-մայիսին կազմել է 4.3%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է կառավարությունը: