Ադրբեջանում և զուգահեռաբար Հայաստանում կեղծ, անհիմն, շինծու դատավարություն է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

արտակ

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Ադրբեջանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախը պաշտպանած և պատերազմի ավարտից հետո, տեղերում կանգ առած ու անհասկանալի պայմաններում գերեվարված մեր երիտասարդների նկատմամբ։

Զուգահեռաբար Հայաստանում կեղծ, անհիմն և շինծու դատավարություն է գնում Արցախի Հանրապետությունը հիմնադրած, պաշտպանած, զարգացրած և նրա ինքնորոշման համար ահռելի ջանքեր գործադրած երկու հեղինակավոր անձանց նկատմամբ։

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն»։

--00—ԼՄ